14:12  ,  21 մայիսի, 2024

Մահացել է աշխարհի փոխչեմպիոն, Չեմպիոնների գավաթակիր Շնելինգերը

Միլանում 85 տարեկանում մահացել է հայտնի գերմանացի ֆուտբոլիստ Կառլ-Հայնց Շնելինգերը, հաղորդում է ESPN-ը։

Շնելինգերը Գերմանիայի Դաշնային Հանրապետության հավաքականի կազմում դարձել է 1966թ․ աշխարհի փոխչեմպիոն, 1970թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Ակումբային կարիերայի ընթացքում նա ներկայացրել է «Դյուրեն», «Քյոլն», «Մանտովա», «Ռոմա», «Միլան», «Տենիս-Բորուսիա» ակումբները, դարձել է Գերմանիայի չեմպիոն (1962), Իտալիայի քառակի գավաթակիր (1964, 1967, 1972, 1973), Իտալիայի չեմպիոն (1968), Գավաթակիրների գավաթի կրկնակի հաղթող (1968, 1973), Չեմպիոնների գավաթի հաղթող (1969), Միջմայրցամաքային գավաթի հաղթող (1969), ճանաչվել է Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ (1962)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում