12:11  ,  15 մայիսի, 2018

Ինյեստա. Կտեղափոխվեմ Ճապոնիա կամ Չինաստան

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատմել է, որ կարիերան շարունակելու է կամ Ճապոնիայում, կամ Չինաստանում:

«Հնարավոր է, որ պետք է կայացնեմ կյանքիս ամենակարեւոր որոշումը: Դիտարկում եմ կարիերաս շարունակելու 2 տարբերակ՝ Ճապոնիա կամ Չինաստան: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր մանրուքները: Այժմ պետք է ներդնեմ բոլոր ուժերս՝ հասկանալու համար, թե որն է լավագույն տարբերակը: Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ կհայտնեմ որոշմանս մասին եւ կկենտրոնանամ աշխարհի առաջնության վրա»,- Իսպանիայի հավաքականի 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Onda Cero-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս մրցաշրջանի ավարտից հետո Ինյեստան հեռանալու է կատալոնական ակումբից, որի կազմում անցկացրել է ամբողջ կարիերան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում