11:42  ,  21 մայիսի, 2024

Մակրոնը մասնակցել է Մբապեի հրաժեշտի ընթրիքին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն հրաժեշտի ընթրիք է կազմակերպել Փարիզի կենտրոնում։ Հրավիրվածների թվում է եղել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Մբապեն հունիսին ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա փարիզյան ակումբից։

«Մենք այստեղ ենք որպես ընտանիք։ Այստեղ գտնվող բոլոր մարդիկ շատ թանկ են ինձ համար։ Ոչ մի հատուկ ուղերձ չունեմ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ։ Եթե դուք այստեղ եք, նշանակում է՝ ազդել եք իմ կյանքի ընթացքի վրա»,- Մբապեի խոսքը մեջբերում է Madrid Universal-ը։

Սպասվում է, որ Մբապեն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։

Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում