13:03  ,  21 մայիսի, 2024

Հարի Քեյնը բուժում է ստանում, սակայն կկարողանա մասնակցել Եվրո-2024-ին

Մյունխենի «Բավարիայի» եւ Անգլիայի հավաքականի 30-ամյա կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը կկարողանա մասնակցել Եվրո-2024-ին, հաղորդում է BBC-ն։

Հարի Քեյնն այժմ բուժում է ստանում Անգլիայում։ Նա մեջքի ցավեր ունի։

Ավարտվող մրցաշրջանում Հարի Քեյնը «Բավարիայի» հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել է 44 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Եվրո-2024-ում առաջին հանդիպումն Անգլիան կանցկացնի հունիսի 16-ին՝ մրցելով Սերբիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում