13:38  ,  6 մարտի, 2018

ԱԱ-2018-ի ժամանակ Մոուրինյոն կստանա օրական 450 հազար եվրո աշխատավարձ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բարձր աշխատավարձ կստանա այս ամռանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում ռուսական Russia Today (RT) հեռուստաալիքի համար փորձագետի աշխատանք կատարելու համար։

Daily Mail-ի համաձայն՝ պորտուգալացի մասնագետի օրական աշխատավարձը կկազմի 450 հազար եվրո, իսկ շաբաթականը՝ 3,150 միլիոն եվրո։ Մոուրինյոն ժամանելու է Մոսկվա եւ նաեւ կանխատեսումներ է անելու ԱԱ-2018-ի խաղերի վերաբերյալ։

The Times-ն էլ գրում է, որ Մոուրինյոն օրական ստանալու է 225 հազար եվրո։ 

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի ժամանակ RT-ի համար աշխատելու է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Դանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Դետեր Շմեյխելը։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով