13:45  ,  26 ապրիլի, 2024

Էդուարդ Սպերցյանը՝ 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում եւ լավագույն խաղացող

«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, WhoScored-ի վարկածով։

Նա ճանաչվել է տուրի լավագույն խաղացող՝ ստանալով ամենաբարձր գնահատականը՝ 9,2։

Այս տուրում «Կրասնոդարը» 3:2 հաշվով հաղթել էր «Բալթիկային», Սպերցյանը դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

ՌՊԼ, 21-րդ տուրի խորհրդանշական հավաքական

Յուրի Դյուպին («Ռուբին»), Մաքսիմ Սիդորով («Օրենբուրգ»), Ումար Սակո («Ռոստով»), Ալեքսանդր Մարտինովիչ, Իլյա Ռոժկով (երկուսն էլ՝ «Ռուբին»), Կադի Բորժես, Էդուարդ Սպերցյան (երկուսն էլ՝ «Կրասնոդար»), Նիկոլայ Կալինսկի («Պարի Նիժնի Նովգորոդ»), Բրայան Մանսիլյա («Օրենբուրգ»), Ջոն Կորդոբա («Կրասնոդար»), Միրլինդ Դակու («Ռուբին»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում