00:57  ,  26 ապրիլի, 2024

«Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ՝ 4:0 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բրայթոնին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով։

17-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։ Այնուհետեւ 8 րոպեում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։ Երկրորդ խաղակեսում աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։

33 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 76 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ շրջանցելով «Լիվերպուլին» (34 խաղ), որն ունի 74 միավոր։ Առաջատարը «Արսենալն» է, որը 34 խաղում վաստակել է 77 միավոր։ «Բրայթոնը» (33 խաղ) 11-րդն է՝ 44 միավոր։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Բրայթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:4 (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 17, Ֆիլ Ֆոդեն, 26, 34, Խուլիան Ալվարես, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս