13:38 6 մարտի, 2018Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բարձր աշխատավարձ կստանա այս ամռանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում ռուսական Russia Today (RT) հեռուստաալիքի համար փորձագետի աշխատանք կատարելու համար։
Daily Mail-ի համաձայն՝ պորտուգալացի մասնագետի օրական աշխատավարձը կկազմի 450 հազար եվրո, իսկ շաբաթականը՝ 3,150 միլիոն եվրո։ Մոուրինյոն ժամանելու է Մոսկվա եւ նաեւ կանխատեսումներ է անելու ԱԱ-2018-ի խաղերի վերաբերյալ։
The Times-ն էլ գրում է, որ Մոուրինյոն օրական ստանալու է 225 հազար եվրո։
Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի ժամանակ RT-ի համար աշխատելու է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Դանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Դետեր Շմեյխելը։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.