01:10  ,  26 ապրիլի, 2024

ԵԱ․ Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում

Հունաստանում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում մեկ օրվա հանգստից հետո տեղի ունեցան 6-րդ տուրի պարտիաները։

Հայաստանի չորս ներկայացուցիչներից հաղթեց միայն Էլինա Դանիելյանը, որի մրցակիցն էր սերբ Մարիա Մանակովան։

Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի խաղաց ուկրաինացի Ելիզավետա Հրեբենշչիկովայի, Մարիամ Մկրտչյանը՝ գերմանացի Ֆիոնա Զիբերի, Սուսաննա Գաբոյանը՝ վրացի Անաստասիա Կիրտաձեի հետ։

Լիլիթ Մկրտչյանը 4 միավորով բաժանում է 21-45-րդ տեղերը, Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը 3,5-ական միավորով բաժանում են 46-73-րդ տեղերը, Սուսաննա Գաբոյանը 3 միավորով բաժանում է 74-112-րդ տեղերը։

Առաջնությունում շվեյցարական մրցակարգով կանցկացվի 10 տուր: Մրցանակային հիմնադրամը 60 հազար եվրո է։

Առաջնությունը նաև ընտրական է կանանց աշխարհի գավաթի խաղարկության  համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանան առնվազն 10 շախմատիստուհիներ:

Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս