22:42  ,  17 նոյեմբերի, 2017

Մոուրինյոն Անգլիայի հավաքականին համարում է ԱԱ-2018-ի ֆավորիտներից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել, որ Անգլիայի հավաքականը 2018թ. աշխարհի առաջնությանը եզրափակիչ մրցաշարի ֆավորիտներից մեկն է:

«Անգլիայի հավաքականը բոլոր շանսերն ունի աշխարհի առաջնությունում հաղթելու համար, քանի որ թիմում հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ: Նրանք ունեն ակումբային ֆուտբոլի լուրջ փորձ: Այդ խաղացողները յուրաքանչյուր շաբաթ հանդես են գալիս Պրեմյեր լիգայում, իսկ ոմանք խաղում են նաեւ Չեմպիոնների լիգայում: Ես մեծ ներուժ եմ տեսնում Անգլիայի հավաքականի մոտ, որը Մունդիալի ֆավորիտներից մեկն է»,- պորտուգալացի մարզիչի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում: Խմբային փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում: Բոլոր մասնակիցներն ու վիճակահանության զամբյուղներն արդեն հայտնի են:

А զամբյուղ. Ռուսաստան, Գերմանիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Արգենտինա, Բելգիա, Լեհաստան, Ֆրանսիա.

В զամբյուղ. Իսպանիա, Պերու, Շվեյցարիա, Անգլիա, Կոլումբիա, Խորվաթիա, Մեքսիկա, Ուրուգվայ:

С զամբյուղ. Դանիա, Շվեդիա, Իսլանդիա, Կոստա Ռիկա, Թունիս, Եգիպտոս, Սենեգալ, Իրան:

D զամբյուղ. Սերբիա, Նիգերիա, Ճապոնիա, Մարոկկո, Պանամա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա, Ավստրալիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով