14:52  ,  26 ապրիլի, 2024

Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում

ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Աթլետիկական հանձնաժողովը (NSAC) կարող է որակազրկել եւ տուգանել խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանին Լաս Վեգասում տեղի ունեցած UFC 300 մրցաշարի ժամանակ միջնամատ ցույց տված երկրպագուի վրա հարձակվելու համար։

«Կարող է լինել տուգանք եւ որակազրկում։ Հանձնաժողովում կորոշեն»,- Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդռահմանովի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

MMA Junkie-ն հայտնել է, որ Արման Ծառուկյանը դեռ չի ստացել այդ մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտի հոնորարը։  NSAC-ը արգելափակել է վճարումը մինչեւ տվյալ միջադեպի հետ կապված որոշում ընդունելը։

Օլիվեյրային հաղթելու շնորհիվ Արման Ծառուկյանը ստացել է չեմպիոնական մենամարտ անցկացնելու իրավունք։ Այս քաշային կարգում UFC չեմպիոնը ռուսաստանցի Իսլամ Մախաչեւն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում