17:05  ,  26 ապրիլի, 2024

Յուրգեն Կլոպ․ «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» շարունակում են խաղալ շատ դրական ֆուտբոլ

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության չեմպիոնական մրցավազքը։

«Մենք հիմա չեմպիոնական մրցավազքում ենք, քանի որ կարող ենք ցուցադրել դրական ֆուտբոլ, սակայն վերջին երկու շաբաթում չի ստացվում, իսկ «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» շարունակում են խաղալ շատ դրական ֆուտբոլ։

Մենք փորձում ենք շտկել դրությունը, սակայն գրեթե վստահ եմ, որ «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» չեմպիոնական մրցավազքը համարում են երկու նժույգների պայքար։ Նրանք կարող են շատ բան ասել, բայց ես չեմ սպասում, որ մնացած տուրերում երկու պարտություն կկրեն»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

33 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 76 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ շրջանցելով «Լիվերպուլին» (34 խաղ), որն ունի 74 միավոր։ Առաջատարը «Արսենալն» է, որը 34 խաղում վաստակել է 77 միավոր։

Изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում