14:01  ,  27 մարտի, 2017

Հայաստանի հավաքականի դեմ խաղում կարմիր քարտ ստացած Մալին պարտության մեղքն իր վրա է վերցրել

Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականի պաշտպան Սերգեյ Մալին մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական խաղում Հայաստանի թիմից կրած պարտությունը: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպման 64-րդ րոպեին ղազախական «Աստանայի» ֆուտբոլիստը ստացել էր կարմիր քարտ, ինչից հետո Հայաստանի հավաքականը խփել էր 2 գոլ եւ հաղթել:

«Ստացվեց շատ բարդ հանդիպում, որում մեր թիմն ամեն ինչ արեց դրական արդյունքի հասնելու համար: Սակայն մեր թույլ տված սխալները դարձան պարտության պատճառ: Կարծում եմ, որ այս պարտության մեջ մեղավոր եմ միայն ես: Հասկանում եմ, թե ինչ սխալ եմ թույլ տվել եւ չեմ փնտրում արդարացում: Պետք չէ մեղադրել տղաներին: Ամբողջ կոլեկտիվը, մարզիչներն ու խաղացողներն ամեն ինչ արեցին հաղթանակի համար: Իսկ ամոբղջ քննադատությունը կարող եք ուղղել ինձ, ես պատրաստ եմ ընդունել դա տղամարդու պես»,- Սերգեյ Մալիի խոսքը մեջբերում է sports.kz-ն:

Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր եւ Ռումինիայի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: E խմբի առաջատար Լեհաստանն ունի 13 միավոր, Չեռնոգորիան ու Դանիան՝ 7-ական, իսկ ղազախները՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով