Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը հրապարակել է թիմի կազմը Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղի համար, հայտնում է Sports.kz-ն: Թիմում կա միայն մեկ լեգեոնական՝ բելառուսական «Շախտյորի» (Սոլիգորսկ) հարձակվող Սերգեյ Խիժնիչենկոն:
Դարպասապահներ. Դավիդ Լորիա («Իրտիշ»), Ստաս Պոկատիլով («Կայրաթ»), Ալմաթ Բեկբաեւ («Օրդաբասի»):
Պաշտպաններ. Դմիտրի Շոմկո, Յուրի Լոգվիենկո (երկուսն էլ՝ «Աստանա»), Ալեքսանդր Կիսլիցին («Իրտիշ»), Գաֆուրժան Սույումբաեւ («Կայրաթ»), Սերգեյ Մալի, Վիկտոր Դմիտրենկո, Դմիտրի Միրոշնիչենկո, Գրիգորի Սարտակով (բոլորը՝ «Տոբոլ»):
Կիսապաշտպաններ. Սերիկժան Մուժիկով («Աստանա»), Իսլամբեկ Կուատ, Բաուիրժան Իսլամխան, Գեորգի Ժուկով (բոլորը՝ «Կայրաթ»), Մակսատ Բայժանով («Կայսար»), Ազատ Նուրգալիեւ, Մարդան Տոլեբեկ, Երկեբուլան Տունգիշբաեւ (բոլորը՝ «Օրդաբասի»), Ասխատ Տագիբերգեն («Տոբոլ»):
Հարձակվողներ. Ռոման Մուրտազաեւ («Աստանա»), Տանատ Նուսերբաեւ («Օրդաբասի»), Ալեքսեյ Շչետկին («Տոբոլ»), Սերգեյ Խիժնիչենկո («Շախտյոր», Սոլիգորսկ):
Հիշեցնենք, որ Հայաստան - Ղազախստանի խաղը կկայանա մարտի 26-ին Երեւանում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում