Ղազախստանի հավաքականի կազմը Հայաստանի դեմ խաղում

18:27   14 մարտի, 2017

Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը հրապարակել է թիմի կազմը Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղի համար, հայտնում է Sports.kz-ն: Թիմում կա միայն մեկ լեգեոնական՝ բելառուսական «Շախտյորի» (Սոլիգորսկ) հարձակվող Սերգեյ Խիժնիչենկոն:

Դարպասապահներ. Դավիդ Լորիա («Իրտիշ»), Ստաս Պոկատիլով («Կայրաթ»), Ալմաթ Բեկբաեւ («Օրդաբասի»):

Պաշտպաններ. Դմիտրի Շոմկո, Յուրի Լոգվիենկո (երկուսն էլ՝ «Աստանա»), Ալեքսանդր Կիսլիցին («Իրտիշ»), Գաֆուրժան Սույումբաեւ («Կայրաթ»), Սերգեյ Մալի, Վիկտոր Դմիտրենկո, Դմիտրի Միրոշնիչենկո, Գրիգորի Սարտակով (բոլորը՝ «Տոբոլ»):

Կիսապաշտպաններ. Սերիկժան Մուժիկով («Աստանա»), Իսլամբեկ Կուատ, Բաուիրժան Իսլամխան, Գեորգի Ժուկով (բոլորը՝ «Կայրաթ»), Մակսատ Բայժանով («Կայսար»), Ազատ Նուրգալիեւ, Մարդան Տոլեբեկ, Երկեբուլան Տունգիշբաեւ (բոլորը՝ «Օրդաբասի»), Ասխատ Տագիբերգեն («Տոբոլ»):

Հարձակվողներ. Ռոման Մուրտազաեւ («Աստանա»), Տանատ Նուսերբաեւ («Օրդաբասի»), Ալեքսեյ Շչետկին («Տոբոլ»), Սերգեյ Խիժնիչենկո («Շախտյոր», Սոլիգորսկ):

Հիշեցնենք, որ Հայաստան - Ղազախստանի խաղը կկայանա մարտի 26-ին Երեւանում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։