20:17  ,  25 ապրիլի, 2024

NEWS.am Sport-ը՝ Իտալիայից․ Հայ մարմնամարզիկների գերազանց մրցելույթները ԵԱ-ի առաջին օրը

Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվում է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։

NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանն առաջնությունը լուսաբանում է մրցավայրից եւ ներկայացնում է #TripVlog-ի առաջին թողարկումը։

Եվրոպայի առաջնության որակավորման փուլի արդյունքում՝ Հայաստանի երեք մարմնամարզիկներ եզրափակիչներում կպայքարեն մեդալների համար։

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի որակավորման փուլում վաստակեց 14.416 միավոր եւ գրավեց 5-րդ տեղը: 

Գագիկ Խաչիկյանը նժույգ թափեր վարժության որակավորման փուլում գրավեց 6-րդ տեղը՝ 14.600 միավոր, Արթուր Ավետիսյանը օղակների վարժության որակավորման 7-րդ տեղում է՝ 14.633 միավոր:

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում