16:47  ,  9 սեպտեմբերի, 2016

Իվան Դանիլյանցը գլխավորեց «Ռոստովը»

Ֆուտբոլի Ռուսաստանի փոխչեմպիոն «Ռոստովի» գլխավոր մարզիչ է նշանակվել Իվան Դանիլյանցը, որը 2014 թվականից ակումբի մարզչական շտաբում էր:

Մարզչական կարիերայի ընթացքում 63-ամյա մասնագետը գլխավորել է Մոլդովայի հավաքականը, Տիրասպոլի «Շերիֆը», ղեկավարել է երիտասարդական ֆուտբոլի զարգացման ծրագիրը Կազանի «Ռուբինում», եղել է մարզական տնօրեն ավստրիական «Կերնտեն« եւ ԿԱՍ ակումբներում:

«Ռոստովի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Դմիտրի Կիրիչենկոն չուներ PRO կարգի մարզչական արտոնագիր եւ Ռուսաստանի Պրեմյեր լիգայի կանոնադրությամբ՝ իրավունք չուներ մեկ ամսից ավելի զբաղեցնել պաշտոնը: Դանիլյանցն ունի համապատասխան արտոնագիր:

«Ռոստովին» Ռուսաստանի փոխչեմպիոնի կոչմանը հասցրած Կուրբան Բերդիեւը նշանակվել է ակումբի փոխնախագահ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս