17:26  ,  20 դեկտեմբերի, 2023

Նաիր Տիկնիզյանը՝ «Լոկոմոտիվի» ամսվա լավագույն խաղացող

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստը դեկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Տիկնիզյանը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների մեծ մասը։

Դեկտեմբերին «Լոկոմոտիվն» անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկու հանդիպում, տարել երկու հաղթանակ «Զենիթի» (3:1) եւ «Ուրալի» նկատմամբ (2:0)։ Երկու խաղում էլ Տիկնիզյանը դարձել է գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս