12:26  ,  27 ապրիլի, 2024

ԵԱ․ Համլետ Մանուկյանի եւ Մամիկոն Խաչատրյանի մրցելույթը եզրափակիչում՝ ուղիղ

Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը սկսել են պայքարը նժույգ թափեր վարժության եզրափակիչում:

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը որակավորման փուլից հետո ամենաբարձր միավորներով դուրս էին եկել եզրափակիչ:

Աշխարհի կրկնակի երիտասարդական չեմպիոն Համլետ Մանուկյան որակավորման փուլը հաղթահարել է 14.433 միավոր, Մամիկոն Խաչատրյանը՝ 14.233 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում