13:18  ,  9 ապրիլի, 2024

ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, WhoScored-ի վարկածով։

Այս տուրում «Կրասնոդարը» 4:3 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին», Էդուարդ Սպերցյանը դարձել էր դուբլի հեղինակ։

Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրի խորհրդանշական հավաքական

Եվգենի Լատիշոնոկ («Բալթիկա»), Վյաչեսլավ Կարավաեւ («Զենիթ»), Դանիլա Խոտուլյով, Մատիաս Պերես, Լեո Գոգլիչիձե (բոլորը՝ «Օրենբուրգ»), Իվան Օբլյակով (ԲԿՄԱ), Նիկոլայ Կալինսկի («Պարի Նիժնի Նովգորոդ»), Անտոն Միրանչուկ («Լոկոմոտիվ»), Էդուարդ Սպերցյան, Ջոն Կորդոբա (երկուսն էլ՝ «Կրասնոդար»), Ալեքսանդր Սոբոլոեւ («Սպարտակ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում