17:24  ,  27 ապրիլի, 2024

«Լիվերպուլը» ոչ ոքի խաղաց Լոնդոնում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Լիվերպուլը» Լոնդոնում հյուրընկալվեց «Վեստ Հեմին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

«Վեստ Հեմից» աչքի ընկան անգլիացի հարձակվող Ջարոդ Բոուենը եւ ջամայկացի հարձակվող Մայքլ Անտոնիոն։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմից գոլի հեղինակ դարձավ շոտլանդացի պաշտպան Էդնրյու Ռոբերտսոնը։ «Վեստ Հեմի» չեխ կիսապաշտպան Թոմաշ Սոուչեկը գրավեց սեփական դարպասը։

35 խաղից հետո «Լիվերպուլը» 75 միավորով երրորդն է եւ 1 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» (33 խաղ)։ Առաջատար «Արսենալը» 34 խաղից հետո ունի 77 միավոր։ «Վեստ Հեմը» (35 խաղ) 8-րդն է՝ 49 միավոր»

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Լիվերպուլ»՝ 2:2 (տեսանյութ)

Ջարոդ Բոուեն, 43, Մայքլ Անտոնիո, 77 - Էնդրյու Ռոբերտսոն, 48, Թոմաշ Սոուչեկ, 65, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում