20:05  ,  6 ապրիլի, 2024

Սպերցյանի դուբլը նպաստեց «Կրասնոդարի» հաղթանակին (տեսանյութ)

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 23-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվեց «Պարի Նիժնի Նովգորոդին» եւ առավելության հասավ 4:3 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն աչքի ընկավ 8-րդ եւ 80-րդ րոպեներին։

«Կրասնոդարը» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Սպերցյանը 100-րդ հանդիպումն անցկացրեց «Կրասնոդարում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում