Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին հետաքրքված է իտալական «Նապոլիի» եւ Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։
Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում Չավիի մնալու հանգամանքը մեծացրել է Կվարացխելիայի տեղափոխության հավանականությունը։
Հաջորդ շաբաթ Կվարացխելիայի գործակալ Մամուկա Ջուգելին կհանդիպի «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ՝ քննարկելու հնարավոր տրանսֆերը։
Ընթացիկ մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։
Transfermarkt-ը Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում