15:21  ,  27 ապրիլի, 2024

ԵԱ եզրափակիչ․ Բարեղամ Հարությունյանն ու Նարեկ Մանասյանը՝ հայացքների մենամարտում (ֆոտո)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում տեղի են ունեցել եզրափակիչների մասնակիցների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտերը։

Եզրափակիչներում Հայաստանն ունի երկու մասնակից։ Ապրիլի 28-ին ոսկե մեդալի համար կպայքարեն 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանն ու 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը

Բարեղամ Հարությունյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Էդմոնդ Խուդոյանը։ Նարեկ Մանասյանը կմենամարտի ռուասաստանցի Մուսլիմ Գաջիմագոմեդովի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում