Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում վստահ հաղթանակով պայքարը սկսեց Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը: 64 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկն առաջին մենամարտում մրցեց հարավկորեացի Հյունչուլ Լիմի հետ եւ երեք ռաունդներն էլ ավարտեց հաղթանակով՝ 3:0:
Հովհաննես Բաչկովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ եւ հոկտեմբերի 8-ին կմենամարտի Թուրքմենստանի ներկայացուցիչ Ազիզ Բեբիտովի հետ: Այս քաշային կարգում վիճարկվում է երեք օլիմպիական ուղեգիր:
Աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի եւս երկու ներկայացուցիչ: 56 կգ քաշային Արամ Ավագյանի մրցակիցն է բելառուս Դմիտրի Ասանաուն, 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանինը՝ Պապուա Նոր Գվինեայի ներկայացուցիչ Չարլզ Կիաման:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:08 , 29 օգոստոսի
09:07 , 29 օգոստոսի 
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի 
00:47 , 29 օգոստոսի 
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի