Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Բորդոյի» դարպասը: Փարիզեցիներից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի Լուկաս Մոուրան, ով 2 անգամ անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Առաջին խաղակեսում թիմերը ստացան մեկական կարմիր քարտ:
ՊՍԺ-ն 21 միավորով երկրորդն է եւ 4 միավոր զիջում է «Մարսելին, որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
Ֆրանսիայի առաջնություն, 11-րդ տուր
ՊՍԺ - «Բորդո»՝ 3:0
Լուկաս Մոուրա, 45, 50, Էզեկյել Լավեսի, 81
Հեռացումներ՝ Գրեգորի Վան դեր Վիլ, 28 – Անդրե Պակո, 37
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում