22:21  ,  22 մայիսի, 2024

Լիգա-1. Մբապեն ստացավ մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը

Ֆրանսիայի նորընծա չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ստացավ Ֆրանսիայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակը։

25-ամյա ֆուտբոլիստը Լիգա-1-ի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման, խփել է 27 գոլ։

Մբապեն հայտարարել է ՊՍԺ-ից հեռանալու մասին։ Սպասվում է, որ ամռանը նա կմիանա Մադրիդի «Ռեալին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս