14:10  ,  19 մայիսի, 2024

Մբապեն ու Նավասն ընգդրկվել են ՊՍԺ-ի հայտացուցակում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է կազմը, որը պատրաստվում է առաջնության վերջին տուրի հանդիպմանը «Մեցի» դեմ։ Հայտացուցակում են նաեւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ու կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը, որոնք հայտարարել են մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։

ՊՍԺ․ Նավաս, Հակիմի, Ուգարտե, Ռամուշ, Ասենսիո, Դանիլու, Լի Կան Ին, Կոլո-Մուանի, Մենդեշ, Մուկիելե, Սոլեր, Բարկոլա, Լետելիե, Զաիր-Էմերի, Բերալդո, Շկրինյար, Մբապե, Զագ, Տենաս։

34-րդ տուրի «Մեց» - ՊՍժ հանդիպումը տեղի կունենա մայիսի 19-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում