15:53  ,  25 հոկտեմբերի, 2014

Հայաստանի եւ Բելառուսի բռնցքամարտիկների համատեղ մարզումը (ֆոտո)

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 25-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում համատեղ մարզումներ անցկացրեց Բելառուսի հավաքականի հետ  

Հայաստանի հավաքականը Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ բոլոր քաշային կարգերում ուժերը չափեց: Հյուրերի գլխավոր մարզիչ Կոնստանտին Սոկոլովը նշեց, որ երկու թիմերն էլ հավասար մակարդակի վրա են, եւ սա փորձի փոխանակման լավագույն հնարավորությունն է:

«Այս մարզումները մեզ շատ անհրաժեշտ են: Մենք մեր հավաքականում շատ անելիքներ ունենք, պատրաստվում ենք Հայաստանի առաջնությանը»,- ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը:

Բելառուսի հավաքականը մարզումային հավաքն անցկացնում է Ծաղկաձորում: Ազգային թիմի մարզիկները պատրաստվում են Բելառուսի առաջնությանը:

Լուսինե Շահբազյան (ֆոտո՝ NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով