15:53 25 հոկտեմբերի, 2014Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 25-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում համատեղ մարզումներ անցկացրեց Բելառուսի հավաքականի հետ
Հայաստանի հավաքականը Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ բոլոր քաշային կարգերում ուժերը չափեց: Հյուրերի գլխավոր մարզիչ Կոնստանտին Սոկոլովը նշեց, որ երկու թիմերն էլ հավասար մակարդակի վրա են, եւ սա փորձի փոխանակման լավագույն հնարավորությունն է:
«Այս մարզումները մեզ շատ անհրաժեշտ են: Մենք մեր հավաքականում շատ անելիքներ ունենք, պատրաստվում ենք Հայաստանի առաջնությանը»,- ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը:
Բելառուսի հավաքականը մարզումային հավաքն անցկացնում է Ծաղկաձորում: Ազգային թիմի մարզիկները պատրաստվում են Բելառուսի առաջնությանը:
Լուսինե Շահբազյան (ֆոտո՝ NEWS.am Sport)







The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.