Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը նվաճեց երկու բրոնզե մեդալ: Կիսաեզրափակիչում Հայաստանի մարզիկներից առաջինը ռինգ դուրս եկավ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, ով մենամարտեց ռուս Իվան Աբրամովի հետ: Հայ մարզիկը հիանալի մենամարտ անցկացրեց, մրցակցին գրեթե միշտ սեղմած պահելով ռինգի անկյուններում, սակայն մրցավարները հաղթանակը անարդար տվեցին ռուս մարզիկին:
Պարտություն կրեց նաև 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը, ով համառ պայքարում պարտվեց Ուկրաինան ներկայացնող Կոստանտին Պինչուկին, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

17:56 , 29 օգոստոսի
17:42 , 29 օգոստոսի 
12:08 , 29 օգոստոսի
09:07 , 29 օգոստոսի 
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի 
00:47 , 29 օգոստոսի 
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի