01:11 25 հոկտեմբերի, 2014Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը նվաճեց երկու բրոնզե մեդալ: Կիսաեզրափակիչում Հայաստանի մարզիկներից առաջինը ռինգ դուրս եկավ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, ով մենամարտեց ռուս Իվան Աբրամովի հետ: Հայ մարզիկը հիանալի մենամարտ անցկացրեց, մրցակցին գրեթե միշտ սեղմած պահելով ռինգի անկյուններում, սակայն մրցավարները հաղթանակը անարդար տվեցին ռուս մարզիկին:
Պարտություն կրեց նաև 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը, ով համառ պայքարում պարտվեց Ուկրաինան ներկայացնող Կոստանտին Պինչուկին, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.