Լիլում անգլիական «Էվերտոնի» երկրպագուները բախվել են ոստիկանների հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղից առաջ, տեղեկացնում է Le Figaro-ն: Երկրպագուները քաղաքի փողոցներում փակցրել են ակումբի պաստառները, եւ ոստիկանությունը կոպիտ է վարվել նրանց հետ, որի պատճառով առաջացել են բախումները: Երկրպագուների հետ բախման ժամանակ ոստիկաններն օգտագործել են ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ:
Եվրոպայի լիգայի «Լիլ» - «Էվերտոն» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում