00:11  ,  19 հոկտեմբերի, 2014

Յուրգեն Կլոպ. Եթե պետք է խաղանք այսօրվա պես, ապա այս ամենն իմաստ չունի

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է գերմանական Բունդեսլիգայի 8-րդ տուրում «Քյոլնից» կրած պարտությունը 1:2 հաշվով:

«Եթե պետք է խաղանք այսօրվա պես, ապա այս ամենն իմաստ չունի: Առաջին խաղակեսում կատարում էինք շատ անհաջող փոխանցումներ եւ սխալվում էինք պարզ իրադրություններում: Դա պարզապես անթույլատրելի է:

Դարձյալ ինքներս բարդացրինք մեր կյանքը: Սայթաքում էինք խաղի վճռորոշ պահերին: Դա վերաբերում է թե՛ պաշտպանությանը, թե՛ հարձակման գծին»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Քյոլնում «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղադաշտ էին դուրս եկել նաեւ վնասվածքից ապաքինված Հենրիխ Մխիթարյանը, Մարկո Ռոյսը եւ Իլկայ Գյունդոգանը: 8-րդ տուրից հետո Դորտմունդի թիմը 7 միավորով 14-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում