00:13  ,  27 հունիսի, 2024

Մ-17 ԵԱ․ Հայաստանի թիմը 5 մեդալով երկրորդն է

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը 1 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալով գրավել է երկրորդ տեղը։

Հաղթողի կոչումը նվաճել է 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը, որը եզրափակիչում 10։0 հաշվով հաղթել է ռուսաստանցի Ասլանբեկ Կոստոեւին։

Յուրիկ Մխիթարյանը (51 կգ), Ալեքս Մարգարյանը (60 կգ) եւ Սեյրան Կիրակոսյանը (110 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, Նարեկ Գրիգորյանը՝ (65 կգ) բրոնզե մեդալակիր։

Ֆոտո՝ ՀԸՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում