00:54  ,  27 հունիսի, 2024

Եվրո-2024․ Վրաստանը սենսացիոն հաղթանակ տարավ Պորտուգալիայի նկատմամբ եւ փլեյ- օֆֆում է (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրի խաղում Վրաստանի հավաքականը 2:0 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Պորտուգալիայի նկատմամբ եւ F խմբում 4 միավորով գրավեց երրորդ տեղը՝ պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով ԵԱ-ի 1/8 եզրափակիչ։

Արդեն երկրորդ րոպեին պորտուգալացիների դարպասը գրավեց իտալական «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան (տեսանյութ)։ 

57-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն (տեսանյութ)։

Խմբի մյուս խաղում Թուրքիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց չեխերին եւ 6 միավորով գրավեց երկրորդ տեղը։

Առաջին խաղակեսում չեխերը մնացին 10 ֆուտբոլիստներով։ 20-րդ րոպեին մրցակցի ոտնաթաթի վրա կանգնելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Անտոնին Բարակը (տեսանյութ

51-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Թուրքիայի հավաքականի եւ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն (տեսանյութ

66-րդ րոպեին Չեխիայի թիմը վերականգնեց հավասարությունը Լոնդոնի «Վեստ Հեմի» կիսապաշտպան Թոմաշ Սոուչեկի գոլի շնորհիվ (տեսանյութ

Թուրքիայի հաղթական գոլն ավելացված չորրորդ րոպեին խփեց  «Բեշիկթաշի» հարձակվող Ջենք Թոսունը (տեսանյութ

Թուրքիայի հավաքականը շարունակում է պայքարը փլեյ-օֆֆում։  Պորտուգալիան երկու հաղթանակից հետո նախորդ տուրում էր ապահովել տեղը 1/8 եզրափակիչում։ Չեխիան 1 միավորով գրավեց վերջին տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում