23:48  ,  26 հունիսի, 2024

Եվրո-2024. Առաջին կեսում Վրաստանը հաղթեց Պորտուգալիային, Չեխիան մնաց 10 ֆուտբոլիստով թուրքերի դեմ (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրի խաղում մրցում են F խմբում ընդգրկված Վրաստանի եւ Պորտուգալիայի, Չեխիայի եւ Թուրքիայի հավաքականները։

Ավարտվել են առաջին խաղակեսերը։

Վրաստանի թիմը հաղթում է պորտուգալացիներին նվազագույն հաշվով։

Արդեն երկրորդ րոպեին պորտուգալացիների դարպասը գրավեց իտալական «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան (տեսանյութ)։ Ընդմիջում է։

Վրաստան․ Մամարդաշվիլի, Կաշիա, Դվալի, Կակաբաձե, Կոչորաշվիլի, Չակվետաձե, Լոչոշվիլի, Գվելեսիանի, Կիտեիշվիլի, Միկաուտաձե, Կվարացխելիա։ 

Պորտուգալիա․ Կոշտա, Դալո, Պալինյա, Դանիլու, Ինասիու, Նեւեշ, Ա․ Սիլվա, Նետու, Կոնսեյսաու, Ֆելիշ, Ռոնալդու։

Չեխիայի եւ Թուրքիայի դիմակայությունում հաշիվը չի բացվել։

Չեխերը մնացել են 10 ֆուտբոլիստներով։ 20-րդ րոպեին մրցակցի ոտնաթաթի վրա կանգնելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Անտոնին Բարակը (տեսանյութ

Չեխիա․ Ստանեկ, Հոլեշ, Հրանաչ, Ցոուֆալ, Բարակ, Հլոժեկ, Խիտիլ, Պրովոդ, Յուրասեկ, Կրեյչի, Սոուչեկ։

Թուրքիա․ Մերտ, Դեմիրալ, Աքայդին, Գյուլեր, Չալհանօղլու, Օզջան, Իսմայիլ, Մյուլդուր, Յիլդիզ, Կադիօղլու, Բարիշ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում