01:38  ,  27 հունիսի, 2024

Հայաստանի հավաքականը պարտվեց ալբանացիներին (տեսանյութ)

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացվող Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում։

Մրցակիցը Ալբանիայի թիմն էր, որը հաղթեց 70:64 հաշվով։

Առաջին խաղում Հայաստանի թիմը 70:73 հաշվով պարտվել էր նորվեգացիներին։

Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 27-ին` մրցելով Ադորրայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում