Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ ռաունդի առաջին խաղում Մոսկվայի «Դինամոն» ընդունեց Կիպրոսի «Օմոնիային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2: Հյուրերի երկու գոլերի դրվագներում էլ գոլային փոխանցում են կատարել ռուսական թիմի ֆուտբոլիստները:
Դինամոյականները 62-րդ րոպեից հանդես էին գալիս տասը ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Ալեքսանդր Կոկորինը:
«Դինամոյի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
Պատասխան հանդիպումը օգոստոսի 28-ին է:
Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, առաջին հանդիպում
«Դինամո» (Ռուսաստան) - «Օմոնիա» (Կիպրոս)՝ 2:2
Կրիստոֆեր Սամբա, 33, Ալեքսանդեր Բյուտներ, 72 – Ուչա Լոբժանիձե, 2, Գասու Ֆոֆանա, 59
Հեռացում՝ Ալեքսանդր Կոկորին («Դինամո»), 62
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում