Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլում Ղազախստանի «Ատոբեն» առաջին հանդիպումն անցկացրեց Լեհաստանի «Լեգիայի» հետ: Հյուրերը հաղթեցին նվազագույն հաշվով: Լեհական թիմի գոլը խփեց Օնդրեյ Դուդան: «Ակտոբեի» մեկնարկային կազմում էին Հայաստանի հավաքականի խաղացողներ Ռոբերտ Արզումանյան եւ Մարկոս Պիզելին, որոնք անցկացրին ամբողջ հանդիպումը:
Պատասխան հանդիպումն օգոստոսի 28-ին է:
Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, առաջին հանդիպում
«Ակտոբե» - «Լեգիա»՝ 0:1
Օնդրեյ Դուդա, 48
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում