09:42  ,  24 հունիսի, 2014

Խորդի Ալբան խոստացել է պոկել լրագրողի գլուխը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի՝ Ավստրալիայի դեմ խաղից հետո կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Խորդի Ալբան մոտեցել լրագրողներին, եւ առանձնացնելով նրանցից մեկին, ասել. «Հաջորդ անգամ կպոկեմ գլուխդ»։

Պաշտպանը սպառնացել է իսպանական AS պարբերականի թղթակցին, սակայն նման քայլի պատճառները դեռ հայտնի չեն, հաղորդում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոնները 3։0 հաշվով հաղթել էին ավստրալացիներին, սակայն դուրս մնացել հետագա պայքարից։ B խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել Հոլանդիան եւ Չիլին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով