23:16  ,  14 օգոստոսի, 2014

ՖԻՖԱ-ի դեմ ներկայացվել է 1 միլիարդ դոլարի դատական հայց

74-ամյա կոլումբացի փաստաբան Աուրելիո Խիմենեսը դատի է տվել ՖԻՖԱ-ին: 2014թ. աշխարհի առաջնության մրցավարական սխալների հետեւանքով ստացած բարոյական վնասի համար Խիմենեսը ՖԻՖԱ-ից պահանջում է 1 միլիարդ դոլարի փոխհատուցում, հաղորդում է BBC-ն: Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Կոլումբիան 1:2 հաշվով պարտվեց Բրազիլիային: Հանդիպման գլխավոր մրցավար Կարլոս Վելասկո Կարբալյոն հայտնվեց սուր քննադատության թիրախում:

«Աշխարհի առաջնության ժամանակ եղան բազմաթիվ մրցավարական սխալներ, որոնք վնաս հասցրեցին թիմերին եւ երկրպագուներին: ՖԻՖԱ-ն պետք է պատասխան տա»,- ասել է Խիմենեսը:

Փաստաբանը հայտարարել է, որ դատավարությունը շահելու դեպքում, գումարը կհատկացնի Կոլումբիայի երեխաների բարեկեցությամբ զբաղվող պետական կազմակերպություններին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով