21:52  ,  23 հունիսի, 2014

ԱԱ-2014. Իսպանացիների ուշացած հաղթանակը

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից զրկված Իսպանիայի հավաքականը խմբային փուլի վերջին խաղում խոշոր հաշվով առավելության հասավ Ավստրալիայի թիմի նկատմամբ, որը Բրազիլիայում միավոր չվաստակեց:

Իսպանիան հաշիվը բացեց 36-րդ րոպեին՝ Դավիդ Վիլյայի կրնկի հարվածով խփած գոլի շնորհիվ: Երկրորդ խաղակեսում աչքի ընկան նաեւ Ֆերնանդո Տորեսն ու Խուան Մատան:

Իսպանիայի ազգային հավաքականում 100-րդ հանդիպումն անցկացրեց «Բարսելոնայի» կիսապաշտպան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Անդրես Ինյեստան:

Իսպանիայի հավաքականն ավարտեց ելույթն աշխարհի առաջնությունում՝ խմբում գրավելով երրորդ տեղը:

ԱԱ-2014. B խումբ, երրորդ տուր

Ավստրալիա - Իսպանիա՝ 0:3

Դավիդ Վիլյա, 36, Ֆերնանդո Տորես, 69, Խուան Մատա, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով