20:11  ,  10 հոկտեմբերի, 2026

«Չելսին» խնդիրներ չունեցավ՝ 5:1 (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում «Չելսին» Լոնդոնում 5:1 հաշվով պարտության մատնեց «Բորնմուտին»։

Դուբլի հեղինակ դարձան 36-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնն ու 25-ամյա բրազիլացի հարձակվող Ժոաո Պեդրոն։ Աչքի ընկավ նաեւ 24-ամյա անգլիացի կիսապաշտպան Մորգան Ռոջերսը։

«Չելսին» 10 միավորով 5-րդն է, «Բորնմուտն» ունի 3 միավոր եւ 17-րդն է։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Չելսի» - «Բորնմուտ»՝ 5:1 (տեսանյութ)

Ջորդան Հենդերսոն, 2, 70, Մորգան Ռոջերս, 3, Ժոաո Պեդրո, 46, 67 - Էվանիլսոն, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print