17:10  ,  31 հուլիսի, 2014

Տեր Շտեգեն. Ցավում էի Մեսիի համար

Ցավում էի Մեսիի համար, սակայն աշխարհի առաջնության եզրափակիչից հետո տոնում էի, ասել է կատալոնական «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը՝ խոսելով Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչի՝ Գերմանիա - Արգենտինա խաղի մասին։

«Հանդիպումը դիտել եմ Բարսելոնայի հյուրանոցներից մեկում, որտեղ բնակվում եմ։ Բունդեսթիմի անդամ չէի, սակայն շատ ուրախ էի թիմակիցներիս համար։ Հույս ունեմ, որ «Բարսելոնայի» կազմում ցուցադրած խաղս կօգնի տեղ գտնել Գերմանիայի հավաքականում։ Այստեղ կկարողանամ ցուցադրել լավագույն որակներս։ Նրանք երկար ժամանակ հետեւել են ինձ։

Երջանիկ եմ «Բարսելոնայում» գտնվելու համար։ Ինձ դուր են գալիս Լուիս Էնրիկեի գաղափարները»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի եզրափակիչում Յոահիմ Լյովի թիմը նվազագույն հաշվով հաղթել էր արգենտինացիներին՝ դառնալով աշխարհի քառակի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով