22:47  ,  10 հոկտեմբերի, 2026

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» մրցեց Լոնդոնի «Տոտենհեմի» հետ եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

73-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց մանչեսթերյան թիմի կամերունցի հարձակվող Բրայան Մբեմոն։ 78-րդ րոպեին հեռացվեց «Տոտենհեմի» ուրուգվայցի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը։

Ավելացված երկրորդ րոպեին հավասարությունը վերականգնեց լոնդոնյան թիմի անգլիացի հարձակվող Դոմինիկ Սոլանկեն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 6 միավորով 12-րդն է, «Տոտենհեմն» ունի 3 միավոր եւ 18-րդն է։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 1:1 (տեսանյութ)

Բրայան Մբեմո, 73 - Դոմինիկ Սոլանկե, 90+2

Հեռացում՝ Ռոդրիգո Բենտանկուր («Տոտենհեմ»), 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News