Լավ տղաներ կան իհարկե: Օրինակ 81կգ քաշային Նարեկ Մանասյանը, 56 կգ-ում Հրայր Շահվերդյանը,49 կգ-ում Արսեն Պողոսյանը: Մենք հույսեր ունենք, որ այս տղաները՝ ապրիլի 10-25-ը կայանալիք աշխարհի առաջնությունում լավ հանդես կգան, սակայն նրանք իրենց որակներով հեռու են միջազգայինից:
Այդ մասին, ամփոփելով բռնցքամարտի երիտասարդների Հայաստանի առաջնությունը, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցում ասաց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը:
«Չնայած, որ մենամարտերն անցան շատ լարված, դիտարժան եւ մարզիկները հավասարազոր մրցակիցներ էին, բայց մեր այն բռնցքամարտիկները, ովքեր մնացածի համեմատ մի փոքր ավելի լավն են՝ իրենց որակով դեռ շատ ցածր են: Ցավոք սրտի՝ բոլորից առանձնացող փայլուն որակներով բռնցքամարտիկ երիտասարդների մեջ չկա:
Ինչ վերաբերում է սերնդափոխությանը՝ երիտասարդական հավաքականում տեսնում եմ արժանի տղաների, ովքեր լավ աշխատանքի արդյունքում, կարող են համալրել մեծահասակների հավաքականը:
Մոտ 10 օրից կսկսվի աշխարհի առաջնությունից առաջ վերջին ուսումնամարզական հավաքը: Կլինեն քաշային կարգեր, որտեղ Հայաստանը մարզիկ չի ունենա: Պատճառը՝ ցածր որակներն են: Թե, որ քաշային կարգերի բռնցքամարտիկները կմեկնեն Սոֆիա՝ ցույց կտա հավաքը:
Սակայն նշեմ, որ, օրինակ, 69կգ քաշային կարգի բռնցքամարտիկներից եւ ոչ մեկը չի համալրի հավաքականը, նրանք շատ թույլ են եւ հավաքականի տղաներ չեն: Կմասնակցեն մի քանի միջազգային մրցումների՝ կբարձրացնեն որակները, փորձ ձեռք կբերեն»,- ասաց Վազգեն Բադալյանը:
Շուշանիկ Հակոբյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում