00:54  ,  12 նոյեմբերի, 2013

Վիկ Դարչինյան. Զգում էի, որ հաղթում եմ Դոներին, սակայն ստացվեց հակառակը

Վեց տարի անց 30-ամյա ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ կայացած ռեւանշ մենամարտը մեկնաբանել է երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը, որը պարտություն կրեց տեխնիկական նոկաուտով:  37-ամյա Դարչինյանը մոտ էր ռեւանշին, սակայն 9-րդ ռաունդում բաց թողեց մի քանի հզոր հարվածներ եւ հայտնվեց ծանր նոկդաունում: Նախքան այդ Դարչինյանը հաղթում էր 78:74 հաշվով:

«Մենք լավ մենամարտ էին վարում մինչեւ դադարեցնելը: Ես զգում էի, որ հաղթում եմ այդ մենամարտում, սակայն նա մի քանի լավ հարվածներով հասավ ինձ: Այդպես էլ ամեն ինչ եղավ»,- Դարչինյանի խոսքը մեջբերում է BoxingScene.com-ը:

Հիշեցնենք, որ Դարչինյանը 40-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում՝ կրելով 6-րդ պարտությունը: Մինչեւ այս 2 պարտություն կրած Դոները 32-րդ հաղթանակը տարավ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով