12:02  ,  21 նոյեմբերի, 2026

Հարի Քեյնը ծանր վնասվածք է ստացել եւ բաց կթողնի մի քանի ամիս

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը «Քյոլնի» դեմ Բունդեսլիգայի 10-րդ տուրի խաղում (1:1) ծանր վնասվածք է ստացել եւ բաց կթողնի մոտ երեք ամիս։

«Քեյնը ձախ սրունքթաթային հոդի սինդեսմոտիկ կապանի պատռվածք է ստացել ուրբաթ երեկոյան «Բավարիայի» և «Քյոլնի» միջև տնային խաղում։ Սա հաստատել է մյունխենյան ակումբի բժիշկների անցկացրած բժշկական հետազոտությունը։ 33-ամյա հարձակվողը չի կարողանա օգնել թիմին առաջիկա ամիսներին», - նշվում է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում։

«Ոսկե գնդակի» դափնեկիրը «Քյոլնի» դեմ խաղում փոխարինվել էր 20-րդ րոպեին։

Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը մասնակցել է 16 հանդիպման, խփել է10 գոլ եւ կատարել  10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print