12:17  ,  2 հոկտեմբերի, 2015

Վիկ Դարչինյանը ռինգ կվերադառնա հոկտեմբերի 3-ին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը (40-8-1, 29 նոկաուտ) ռինգ դուրս կգա հոկտեմբերի 3-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում: Հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի Թաիլանդի ներկայացուցիչ Մոնգկոլչայ Լուկմուանգկանչը (12-4, 7 նոկաուտ), հաղորդում է fightnews.com-ը: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կայացած նախորդ մենամարտում 39-ամյա Վիկ Դարչինյանը տեխնիկական նոկաուտով պարտվել էր 28-ամյա  արգենտինացի Խեսուս Կուելյարին (26-1, 20 նոկաուտ): Մենամարտը կիսաթեթեւ քաշային կարգում WBA (Regular) վարկածով չեմպիոնական գոտու համար էր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով